Եվրոպական Միության Խորհրդի նախագահը ժամանել է Ադրբեջան և կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ժամանել է Ադրբեջան։
Անտոնիո Կոստան սոցիալական ցանցերում գրել է, որ այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ադրբեջանը Եվրամիության հիմնական գործընկերն է։ Անցած տարվա ընթացքում մենք վերականգնել ենք մեր հարաբերությունները։ Մենք հանձնառու ենք մեր հարաբերությունները շարունակել խորացնել անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում։ Մենք նաև կքննարկենք վերջին զարգացումները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում», – ասել է Անտոնիո Կոստան։