Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարեց իր հրաժարականի մասին
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Reuters-ը հաղորդում է, որ Լագարդը կհրաժարվի պաշտոնից 2027 թվականի փետրվարի 7-ին։
«Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն այսօր տեղեկացրել է Կառավարման խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, որ ինքը կհրաժարվի պաշտոնից 2027 թվականի փետրվարի 7-ին», – ասվում է Եվրոպական կենտրոնական բանկի հայտարարության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Լագարդին փոխարինելու հիմնական թեկնածուներն են Նիդեռլանդների և Իսպանիայի կենտրոնական բանկերի նախկին ղեկավարներ Կլաաս Նոթը և Պաբլո Հերնանդես դե Կոսը։
Լագարդի պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2027 թվականի հոկտեմբերի վերջին, սակայն մի քանի ամիս շարունակ լուրեր էին շրջանառվում նրա վաղաժամ հեռանալու մասին: Հնարավոր ուղղություններից մեկը նրա նշանակումն էր Համաշխարհային տնտեսական ֆորումում։