Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է արգելել Եվրամիության քաղաքացիներին ռուսական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է արգելել Եվրամիության քաղաքացիներին ռուսական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Սահմանափակումները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մաս են կազմում, որը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ նոր պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման աղբյուրների վրա և մեկուսացնել Մոսկվային:
Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կապված է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ, որը Ռուսաստանում գործող Hyperglobus ընկերության վերահսկիչ խորհրդի անդամ է: Ընկերությունը Ռուսաստանում կառավարում է գերմանական Globus սուպերմարկետների ցանցը: