Սերգեյ Լավրով. Մենք հետաքրքրված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ
Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հետաքրքրված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, և ես ողջունում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ չէ վախենալ Ռուսաստանի Դաշնության հետ շփումներից։ Ես կարծում եմ, որ սա պրագմատիկ մոտեցում է, որը համապատասխանում է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի հետ մեր հարաբերություններին», – նշել է Սերգեյ Լավրովը Բելառուսի Գոմել քաղաքում կայացած մամուլի ասուլիսում։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ հայտարարել է. «Ոչ մի վտանգավոր բան չկա, երբ խոսում ես մեկի հետ, որի հետ մենք խնդիրներ ունենք, սա անհրաժեշտ է, մենք պետք է հաղթահարենք խոսելու վախը»։