Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական Միության Խորհրդին է ներկայացրել Հունգարիայի համար սառեցված 4.2 միլիարդ եվրոյի միջոցները ապաբլոկավորելու առաջարկ
Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական Միության Խորհրդին է ներկայացրել Հունգարիայի համար սառեցված 4.2 միլիարդ եվրոյի միջոցները ապաբլոկավորելու առաջարկ։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ միջոցները սառեցվել են Հունգարիայում օրենքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ Հունգարիան իրականացրել է համապատասխան բարեփոխումներ և կարևոր քայլեր է ձեռնարկել բացահայտված խնդիրները լուծելու համար։ Մասնավորապես, բարեփոխումներ են իրականացվել պետական գնումների, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի, շահերի բախման ռիսկերի և դատախազության գործունեության ոլորտներում։
«Հունգարիան կարևոր քայլեր է ձեռնարկել օրենքի գերակայությունը ամրապնդելու և ԵՄ ֆինանսական շահերը պաշտպանելու համար։ Այսօր մենք առաջարկում ենք ապաբլոկավորել 4.2 միլիարդ եվրո և վերականգնել հունգարացի ուսանողների և հետազոտողների համար Erasmus+ և Horizon Europe ծրագրերին հասանելիությունը։ Ես ուրախ եմ, որ նրանք կրկին լիարժեք կօգտվեն մեր Միության ստեղծած հնարավորություններից։ Սա ցույց է տալիս, որ բարեփոխումները արդյունք են տալիս», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական Միության խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի Հանձնաժողովի առաջարկության վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում։