Եվրոպական հանձնաժողովը հիշեցրել է Հունգարիային, որ երկիրն արդեն իսկ ունի ազատում ռուսական նավթի նկատմամբ 2022 թվականի պատժամիջոցներից
Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը հայտարարել է, որ երկիրն արդեն իսկ ունի ազատում ռուսական նավթի նկատմամբ 2022 թվականի պատժամիջոցներից։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն 2022 թվականին ազատում է տրամադրել Հունգարիային և Սլովակիային։
«Այս ազատման նպատակն է ապահովել այս երկու երկրների մատակարարման անվտանգությունը։ Սա նշանակում է, որ և՛ Սլովակիան, և՛ Հունգարիան կարող են ներմուծել ռուսական նավթ այս ազատման շրջանակներում», – նշել է խոսնակը։
Իկոնենը նաև ասել է, որ ԵՄ-ն մշակում է մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի և նավթի սպառումը լիովին դադարեցնելու ծրագիր, որը ուժի մեջ կլինի անորոշ ժամանակով, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները նույնպես ժամանակավոր են։
Նշենք, որ ԱՄՆ-ն ազատել է Հունգարիային ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներից։ Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ հղում անելով այն փաստին, որ «Ռուսաստանը լուրջ շահագրգռվածություն չունի» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ գործընթացում։