Եվրոպական հանձնաժողովը հայտնում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրոպական հաստատություններում հունգարական լրտեսության մեղադրանքները կքննարկի Օլիվեր Վարհելիի հետ, սակայն այս փուլում բացառում է պաշտոնից ազատումը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկում է Հունգարիայի լրտեսության մեղադրանքները եվրոպական ինստիտուտներում հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ, սակայն այս փուլում նրա պաշտոնից հեռացումը բացառում է։
«Ներկայումս դրանք միայն մեղադրանքներ են», – հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն «Politico» հրատարակությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կասեցվելու է հունգարացի հանձնակատարի լիազորությունները։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը լրջորեն է վերաբերում բոլոր մեղադրանքներին, և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հարցը անձամբ քննարկել Վարհեյի հետ։
«Նա դեռ հնարավորություն չի ունեցել դա անել, սակայն դա տեղի կունենա հնարավորինս շուտ։ Մենք վճռական ենք՝ պաշտպանելու մեր աշխատակիցներին, մեր տեղեկատվությունը և մեր ցանցերը՝ ցանկացած ապօրինի տեղեկատվական հավաքագրման փորձերից», – ասել է խոսնակը։
Նշենք, որ նախօրեին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ կուսումնասիրի Հունգարիայի կողմից եվրոպական ինստիտուտներում լրտեսության մասին տարածված տեղեկությունները։ Գերմանական Der Spiegel-ի, բելգիական De Tijd-ի և հունգարական Direkt36 պորտալի համատեղ լրագրողական հետաքննության համաձայն՝ Վիկտոր Օրբանի կառավարությունը Բրյուսել է ուղարկել հետախուզության աշխատակիցներ՝ ԵՄ ինստիտուտների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով։ Ըստ հետաքննության՝ այդ գործակալները հանդես են եկել դիվանագետների կարգավիճակով և փորձել են մուտք գործել ԵՄ կառույցներ այն ժամանակ, երբ Օլիվեր Վարհեյը զբաղեցնում էր ԵՄ-ում Հունգարիայի դեսպանի պաշտոնը։
Եվրահանձնաժողովը նախատեսում է ստեղծել ներքին աշխատանքային խումբ՝ տարածված տվյալների ուսումնասիրման համար։ Վարհեյը ներկայումս ԵՄ հանձնակատար է առողջապահության և կենդանիների հարցերով, իսկ 2015–2019 թվականներին եղել է ԵՄ-ում Հունգարիայի դեսպանը, իսկ 2019–2024 թթ․՝ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար։