Եվրոպական հանձնաժողովը, անվճար երթուղային տոմսերով կֆինանսավորի 18 տարեկան այն երիտասարդներին, ովքեր կցանկանան անվճար ճանապարհորդել Եվրոպա

Եվրոպական հանձնաժողովը, անվճար երթուղային տոմսերով կֆինանսավորի 18 տարեկան այն երիտասարդներին, ովքեր կցանկանան անվճար ճանապարհորդել Եվրոպա։ Նրանք 30 օրվա ընթացքում հնարավորություն կունենան 4 տարբեր երկիր այցելել։

Ծրագրի նպատակն է ԵՄ-ում ապրող երիտասարդների միջեւ բարելավել մշակութային հարաբերությունները: Ճանապարհորդությունը կշարունակվի հուլիսից մինչև սեպտեմբեր։ Պետք է նշել, որ նախագիծը նախատեսում է միայն տրանսպորտային ծախսերը եւ չի ներառում հյուրանոցի, սննդի եւ սպառման ծախսերը:

Եվրոպական հանձնաժողովը կբացահայտի, թե ովքեր են անվճար տոմսի սեփականատերերը։ Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդները պետք է արտահայտեն Եվրոպայում առնվազն մեկ մշակութային ժառանգության հուշարձան այցելելու ցանկություն եւ մասնակցեն վիկտորինային:

Մասնակիցները պետք է շահագրգռված լինեն դեսպաններ դառնալու ցանկությամբ եւ ճանապարհորդության վերաբերյալ ներկայացնեն իրենց զեկույցներն ու լուսանկարներ, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 26-ն է։