Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է X սոցիալական հարթակին
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է X սոցիալական հարթակին՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ X սոցիալական հարթակի կողմից ստուգված հաշիվների համար ստեղծված «կապույտ նշանը» խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) պահանջները։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ցանկացած անձ կարող է գումար վճարել X սոցիալական հարթակում և ստանալ «ստուգված» կարգավիճակ, սակայն ընկերությունը, ըստ էության, չի ստուգում, թե ով է կանգնած հաշվի հետևում։ Սա դժվարացնում է օգտատերերի համար գնահատել, թե որքանով են հաշիվները իսկական», – ասել է Եվրոպական հանձնաժողովը։
Բացի այդ, ինչպես նշում է Եվրոպական հանձնաժողովը, «X»-ը չի համապատասխանում «Թվային ծառայությունների մասին» օրենքի թափանցիկության և հասանելիության պահանջներին։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ X-ը չի կատարում իր պարտավորությունը՝ հետազոտողներին հարթակի հանրային տվյալներին հասանելիություն տրամադրելու համար։
X սոցիալական հարթակն այժմ ունի 60 աշխատանքային օր՝ Եվրոպական հանձնաժողովին տեղեկացնելու իր կողմից իրականացվող կոնկրետ միջոցառումների մասին։ Չպահպանելը կարող է հանգեցնել պարբերական տուգանքների։