Եվրոպական ընտանիքին լիիրավ անդամակցությունը մեզ համար ազգային ինքնությունը պահպանելու երաշխիք է. Մամուկա Մդինարաձե
Մեր հիմնական գաղափարը Եվրամիությանը անդամակցելն է: Եվրոպական ընտանիքի լիարժեք անդամակցությունը մեր ազգային ինքնությունը պահպանելու երաշխիք է: Այս երկրում կան ուժեր, որոնք հակառակն են խոսում», – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար, Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, այս ճանապարհին կան համապատասխան առավելություններ, սոցիալական և անվտանգության պայմաններ:
Ըստ Մդինարաձեի, «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավը կլինի հնարավորինս դրական ու գործին կողմնորոշված:
«Մենք կփորձենք մեր քարոզարշավը լինի դրական, խոսել այն մասին, թե ինչն է մարտահրավեր հասարակության և ժողովրդի համար, խնդիրների մասին, ինչը կարող ենք վերացնել և որ ժամկետում: Գլխավորն այն է, որ մեր հիմնական գաղափարը Եվրամիությանն անդամակցելն է: Այս ճանապարհի վրա կան համապատասխան առավելություններ, սոցիալական, անվտանգության համապատասխան պայմաններ: Եվրոպան և եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցությունը մեր ազգային ինքնությունը պահպանելու երաշխիք է: Այս երկրում կան ուժեր, որոնք հակառակն են խոսում, և բոլորը պետք է դա լավ իմանան: Երկրի մեծ մասը գիտի, որ ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականը եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցությունն է և ժողովրդավարության էլ ավելի բարձր աստիճանը, քան մենք ունենք այսօր: Ուստի դրանք այն հիմնական բաղադրիչներն են, որի ճանապարհին ամեն օր պետք է փորձենք լուծել բոլոր խնդիրները, որոնք կարող են նույնիսկ անհանգստացնել բնակչությանը: Մենք նույնպես պետք է համարժեք լինենք: Մենք ինքնագոհ չենք, բայց պետք է նաև տեսնենք, թե ինչ է արվել, ինչ կարելի է անել և որ իշխանությունն ինչ կամք ունի դա անելու համար: Դրա հիմնական ցուցիչը ընտրություններն են: Մեր քարոզարշավը կլինի հնարավորինս դրական և գործի վրա կողմնորոշված», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: