Եվրոպական առաջնորդները արձագանքում են Բեռլինի հպարտության երթի վրա հարձակմանը
Եվրոպական առաջնորդները արձագանքում են Բեռլինի հպարտության երթի վրա հարձակմանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցավակցություն է հայտնել մահացածի և վիրավորների ընտանիքներին։ Նա ասել է, որ հպարտության երթը խորհրդանշում է «ազատություն, արժանապատվություն և հավասարություն՝ Եվրոպական Միության հիմնարար արժեքներ»։
«Բոլորը պետք է կարողանան ապրել, սիրել և պայքարել իրենց իրավունքների համար առանց վախի», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեյթսը միջադեպը անվանել է «ազատ և հանդուրժող հասարակության վրա ուղղակի հարձակում»։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիայի կառավարության անունից իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Գերմանիային Բեռլինում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Իտալիան դատապարտում և կտրականապես դեմ է ատելության և ծայրահեղականության ցանկացած դրսևորման և բոլոր մակարդակներում աշխատում է մեր քաղաքացիների ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում։ Մենք կանգնած ենք Գերմանիայի և գերմանացի ժողովրդի կողքին», – գրել է Մելոնին։
Տեղեկատվության համար նշենք, որ Բեռլինում Եվրոպայի ամենամեծ Pride միջոցառումներից մեկի ժամանակ մեքենայի մխրճման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Տիրգարտեն այգու մոտ։ Բեռլինի ոստիկանությունը որոնում է 21-ամյա կասկածյալի, որի ինքնությունը նույնպես հայտնի է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները զգուշացնում են հանրությանը, որ նա կարող է զինված լինել։