Եվրոպացի գործընկերներին կներկայացնենք կոնկրետ առաջարկներ, թե ինչպես պետք է մեր ինտեգրման գործընթացը դարձնենք առավել արդյունավետ. Մամուկա Բախտաձե
Եվրոպացի գործընկերներին կներկայացնենք կոնկրետ առաջարկներ, թե ինչպես պետք է մեր ինտեգրման գործընթացը դարձնենք առավել արդյունավետ. Մամուկա Բախտաձե

Այսպես մոտ եվրակառույցների հետ երբեք չենք եղել, համապատասխանաբար, սա պատմական հնարավորություն է և մենք պետք է այն օգտագործենք,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին հայտնել է նախքան Բրյուսել մեկնելը:

Ինչպես նշել է Բախտաձեն, Բրյուսելում անցկացվելու են բարձր մակարդակի հանդիպումներ: Նրա խոսքով, սա համագործակցության նոր և եզակի ձևաչափ է, որի նմանը Եվրամիությունն այլ երկրների հետ չունի:

«Շատ կարևոր այց է: Այս ձևաչափը հատուկ ստեղծվել է Վրաստանի համար, որպես ամենահաջողակ երկրի՝ եվրաինտեգրման ճանապարհին:

Կունենանք հանդիպումներ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ, պարոն Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հատուկ ստեղծված ձևաչափ է Վրաստանի համար, որպեսզի մեր եվրոպացի գործընկերների հետ կարողանանք դնել նոր նպատակներ, ինչպես պետք է առավել մերձենա Վրաստանը Եվրոպային:

Այսպես մոտ մենք երբեք չենք եղել եվրակառույցների հետ: Համապատասխանաբար, սա պատմական հնարավորություն է և մենք պետք է օգտագործենք այն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Դրա հետ մեկտեղ, վարչապետի խոսքով, ունեն կոնկրետ առաջարկներ, որոնք կծանոթացնեն եվրոպացի գործընկերներին: Մասնավորապես, ինչպես կարելի է Վրաստանի ինտեգրման գործընթացը դարձնել առավել արդյունավետ:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակներում առաջին հանդիպումն անցկացվելու է Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Վարչապետը հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն նախքան մեկնելը, սա շատ կարևոր այց է:

Բարձր մակարդակի հանդիպումը բացելու են Վրաստանի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը, որից հետո կանցկացվեն թեմատիկ քննարկումներ: Ձևաչափը ենթադրում է նաև սեկտորային բնույթի հանդիպումներ Վրաստանի կառավարության անդաների և եվրահանձնակատարների մասնակցությամբ: