Եվրոպացի գործընկերների կողմից տեսնում ենք աննախադեպ ներգրավվածություն, որ Վրաստանում լինի խաղաղություն, ընդդիմությունը զգա պատասխանատվություն և մտնի խորհրդարան. Նաթիա Թուրնավա
Մենք տեսնում ենք մեր եվրոպացի գործընկերների և ընկերների աննախադեպ ներգրավվածությունը, որպեսզի Վրաստանում խաղաղություն տիրի, քաղաքական երկխոսություն կայանա և բոլոր քաղաքական դերակատարները, հատկապես ընդդիմությունը պատասխանատվություն զգա, – այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան ու օգտագործի ընտրողներից ստացված մանդատը:
«Դուք կարող եք տեսնել, որ այս երկխոսությունն ու հանդիպումները մեր եվրոպացի գործընկերների ներգրավմամբ զուգահեռ տեղի են ունենում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Բրյուսելում և կապված են միմյանց հետ: Մենք բոլորս շատ ենք ցանկանում, որ այս հանդիպումներն արդյունավետ լինեն: Դուք տեսնում եք մեր եվրոպացի գործընկերների և ընկերների աննախադեպ ներգրավվածությունը, որպեսզի Վրաստանում խաղաղություն տիրի, Վրաստանում քաղաքական երկխոսություն լինի, և բոլոր քաղաքական դերակատարները, հատկապես ընդդիմությունը պատասխանատվություն զգա, մտնեն խորհրդարան և կատարեն իրենց վրա դրված պարտականությունները», – հայտարարել է Թուրնավան: