Եվրոմիությունը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների շրջանակում բացել է երկրորդ և երրորդ կլաստերները

22:40, 13.10.2026
Flag of Moldova in front of a clear blue sky

Flag of Moldova in front of a clear blue sky

Եվրոմիությունը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների շրջանակում պաշտոնապես բացել է երկրորդ և երրորդ կլաստերները։
«Եվրոմիությունը բացել է երկրորդ կլաստերը՝ «Ներքին շուկա», և երրորդ կլաստերը՝ «Մրցունակություն և ներառական աճ»», — հայտարարել է Իռլանդիայի Եվրոպական գործերի և պաշտպանության հարցերով պետական նախարար Թոմաս Բիրնը։
Նրա իսկ խոսքով՝ Եվրոմիությունը Ուկրաինային կոչ է անում շարունակել բարեփոխումները, հատկապես այն ուղղությամբ, որն ընդգրկում է բանակցությունների հիմնարար հարցերը։
Ի գիտություն՝ Եվրոմիությանը անդամակցության բանակցությունների շրջանակը բաժանված է վեց թեմատիկ կլաստերների։ Դրանցից յուրաքանչյուրը ներառում է օրենսդրության կոնկրետ ոլորտներ, որոնցում թեկնածու երկրները պետք է իրենց օրենսդրությունը համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին։ Անդամակցության բանակցությունների երկրորդ և երրորդ կլաստերները ներառում են ներքին շուկայի և տնտեսական մրցունակության հարցերը։

Նմանատիպ