Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը երկրի տարբեր շրջաններում խոցել են ուկրաինական 902 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը երկրի տարբեր շրջաններում խոցել են 902 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Մոսկովայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 180 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը խափանել է Մոսկվայի չորս օդանավակայանների աշխատանքը։ Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը տարբեր ժամանակահատվածներում։ Շերեմետևո օդանավակայանը հայտարարել է, որ սպասվում են թռիչքների ժամանակացույցի փոփոխություններ։ Դոմոդեդովոյի ուղևորներին նույնպես զգուշացվել է հնարավոր ուշացումների մասին։ Օդանավակայանի ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հետաձգված չվերթների ժամանումն ու մեկնումը հնարավորինս արագ ապահովելու համար։
Բացի այդ, Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ հարձակման հետևանքով Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, և մեկ մարդ զոհվել է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Բալակովոյում, անվտանգության միջոցառումների պատճառով, դպրոցներում չեղարկվել է ուսումնական գործընթացը, փակվել են նաև մանկապարտեզները։
Մեծածավալ ավիահարված է գրանցվել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ տարածաշրջանում ոչնչացվել է ավելի քան 160 անօդաչու թռչող սարք։ Նա ասաց, որ վիրավորների կամ գետնի վնասման մասին հաղորդագրություններ չկան։ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշայի խոսքով՝ ՀՕՊ ուժերը գիշերը տարածաշրջանում ոչնչացրել են 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք։