Եվրո-2024-ին հատուկ գնդակ կօգտագործվի
Եվրո-2024-ին հատուկ գնդակ կօգտագործվի

Եվրո-2024-ին հատուկ գնդակ կօգտագործվի,- գրում է «The Times» թերթը։

Աղբյուրի համաձայն՝ գնդակի մեջ կներդրվի միկրոչիպ, որը կոնկրետ պահին կորոշի՝ ձեռքով է խաղացել, թե ոչ։ Միկրոչիպը կաշխատի վերջույթների զննման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստեղծել խաղացողի մարմնի եռաչափ պատկեր և պարզել, թե որտեղով է խաղացողը գնդակին հարվածել։

Նշվում է, որ մրցավարներն արդեն տեսել են գործում առկա նոր տեխնոլոգիան և տպավորված են դրա ճշգրտությամբ։

Նաև միկրոչիպը կգրանցի գնդակի հարվածի ճշգրիտ ժամանակը, ինչը կօգնի մրցավարներին որոշել, թե արդյոք այն խաղից դուրս է եղել: