Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունել են «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի ձեռնհասության ապահովման մասին բանաձև
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունել են «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի ձեռնհասության ապահովման մասին բանաձև:
Փաստաթղթին, որում խոսվում է «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերի բաշխման էթիկական, օրինական և գործնական կողմերի մասին, աջակցել է 115 օրենսդիր: Բանաձևի ընդունման ժամանակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը նախագահում էր, Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, որը վեհաժողովի փոխնախագահն է:
Քվեարկությունից առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները հաստատեցին բանաձևի տեքստի մի քանի փոփոխություններ և այդ հարցով կայացավ բանավեճ: Պատգամավորները կոչ արեցին անդամ երկրներին ապահովել պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաձեռնած «Կովաքս» մեխանիզմի միջոցով:
Վրաստանի պատվիրակությունից նիստում ելույթ է ունեցել մեծամասնության անդամ, վրացի պատգամավոր Մարյամ Քվրիվիշվիլին, ով հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը արդեն փոխանցել է գումար, որպեսզի «Կովաքսի» միջոցով ստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միլիոն ու կես չափաբաժին, բացի այդ, այս մեխանիզմով սպասում է լրացուցիչ չափաբաժին ստանալուն, որպեսզի մինչև տարեվերջ պատվաստվի Վրաստանի բնակչության 60 տոկոսը:
Բանավեճից առաջ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները լսեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ելույթը: