Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վարքագծի օրենսգիրքը խախտելու համար չորս պատգամավորի դեմ սահմանել է պատժամիջոցներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չորս պատգամավորի դեմ սահմանել է պատժամիջոցներ: Գործը վերաբերում է այն պատգամավորներին, որոնց անունները տեղ են գտել անկախ հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում:

Փաստաթղթի հեղինակները խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամների մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հետաքննության համաձայն, հիմնականում խոսքը վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կաշառք վերցնելու դեպքերին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնների և գործընթացների կոմիտեն պարզել է, որ չորս պատգամավորներ կոպիտ ձևով խախտել են Վարքագծի օրենսգիրքը և նրանց իրավունքները ժամանակավորապես պետք է կասեցվեն:

Մասնավորապես, նրանք չեն ունենա բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունք, չեն կարողանա պատրաստել զեկույցներ տարբեր երկրներում առկա վիճակի մասին և չեն կարողանա որպես դիտորդ հանդես գալ ընտրություններին:

10 տարի ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտիի դեմ: 2 տարի գործելու են սահմանափակումները ռումինացի պատգամավոր Ցեզար Ֆլորին Պրեդայի, ադրբեջանցի Սամադ Սեիդովի և իսպանացի Ժորդ Շուկլայի դեմ:

Նշված պատգամավորներին արգելվում է հայտարարություններ անել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ կոմիտեների անունից կամ մասնակցել որևէ տիպի միջոցառման: Նրանք չեն կարողանա մասնակցել նաև խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրություններին: