Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ծրագրում է մոտ ապագայում այցելել Վրաստան
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ծրագրում է մոտ ապագայում այցելել Վրաստան

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ծրագրում է մոտ ապագայում այցելել Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։

Նրանց տեղեկություններով՝ Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Վրաստանին, այդ թվում՝ գործողությունների ծրագրի շրջանակներում, որը կօգնի երկրին եվրոպական նկրտումների իրագործման գործընթացում։

«Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին 24 ժամվա ընթացքում նա հեռախոսով զրուցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Լարված իրավիճակի և առկա դիմակայությունների ֆոնին գլխավոր քարտուղարը ԵԽ անունից մտահոգություն է հայտնել բևեռացման խորացման և իրադարձությունների քաղաքական փակուղի մտնելու կապակցությամբ։ Նա նաև կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափազանցման դեպքերը հետաքննելու անհրաժեշտությունը։

Քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է կազմակերպության դերը՝ լսելու բոլոր կողմերին և երկրի հանձնառությունը՝ հարգելու Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշները, ներառյալ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների իրավունք:, ինչը բխում է ինչպես Վրաստանի ժողովրդի, այնպես էլ ամբողջ երկրի և նրա կայունության շահերից։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Վրաստանին նրա եվրոպական ձգտումներում և ապահովելու երկրի ժողովրդավարական անվտանգությունը։ Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել կառուցողական երկխոսության մեջ մտնել բոլոր համապատասխան գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու համար։

Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Վրաստանին, այդ թվում՝ գործողությունների ծրագրի շրջանակներում, որը կօգնի երկրին եվրոպական նկրտումների իրագործման գործընթացում։ Այդ նպատակով գլխավոր քարտուղարը մոտ ապագայում նախատեսում է այց Վրաստան»,- ասված է Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։