Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հանդիպել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։ Տեղեկությունը հաստատում են «Վրացական երազանք»-ի մամուլի քարտուղարությունից։
Մինչ այդ ԵԽ գլխավոր քարտուղարը սոցցանցում գրել էր Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստան կատարած այցի շրջանակներում նախատեսված հանդիպման մասին։
«Այսօր առավոտյան ես նախ հանդիպեցի քաղաքացիական հասարակությանը, հետո վարչապետ Կոբախիձեին ու Շալվա Պապուաշվիլիին։ Անհամբեր սպասում եմ մտքերի փոխանակմանը Վրաստանի օմբուդսմեն Բիձինա Իվանիշվիլիի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։ Վաղը ես ամբողջ օրը հանդիպումներ կունենամ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ»,- գրել է Ալեն Բերսեն։