Եվրախորհրդարանի պատվիրակության անդամները գտնվում էին Օձիսիում՝ օկուպացիոն գոտու մոտ
Եվրախորհրդարանի պատվիրակության անդամները գտնվում էին Օձիսիում՝ օկուպացիոն գոտու մոտ

Եվրախորհրդարանի վեց հոգանոց պատվիրակությունը գտնվում էր օկուպացիոն գոտու մոտ գտնվող Օձիսի գյուղում։ Եվրամիության դիտորդական խմբի ներկայացուցիչները նրանց ներկայացրել են օկուպացիոն գծում և օկուպացված Ցխինվալիում տիրող իրավիճակը։

Եվրախորհրդարանի պատգամավորները գրեթե մեկ ժամ տեղեկացվել են ռուսական ագրեսիայի արդյունքների մասին։ Բաժանարար գծից նրանք հնարավորություն ունեցան տեսնելու Ախմաջ գյուղում տեղակայված ռուսական հենակետերը։

Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը Օձիսի գյուղից կրկին վերադարձել է Թբիլիսի։ Եվրամիության հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցչի խոսքով, այսօր իրենք կհանդիպեն վարչապետի, կառավարության ներկայացուցիչների և իշխող կուսակցության անդամների հետ։ Դրանով կավարտվի Եվրախորհրդարանի պատգամավորների այցի պաշտոնական մասը։