Եվրախորհրդարանի անդամ Ռաֆայել Գլյուքսմանը հայտարարել է, որ կմասնակցի Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին
Ֆրանսիայի ձախակենտրոն կուսակցության՝ «Հանրային տրիբուն»-ի առաջնորդ և Եվրախորհրդարանի անդամ Ռաֆայել Գլյուքսմանը հայտարարել է, որ կմասնակցի Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին: Նա այդ մասին հայտարարել է TF1 հեռուստաալիքով:
Բացի այդ, Գլյուքսմանը նշել է, որ կմասնակցի ձախակենտրոն նախնական ընտրություններին, որոնցում «Հանրային տրիբուն»-ի անդամների հետ մեկտեղ թեկնածուներ կառաջադրեն նաև Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները:
Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար նախնական ընտրություններին մասնակցելը պարտադիր պայման չէ: Որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է հավաքել ընտրված հասարակական գործիչների 500 ստորագրություն:
Գլյուքսմանը շեշտել է, որ «իր ծրագրի հիմքը կլինի էկոլոգիական անցումը»: Նա նաև քննադատել է կառավարության արձագանքը անտառային հրդեհներին և ընդհանուր առմամբ կլիմայի փոփոխությանը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի ապրիլի 18-ին: