Եվրախորհրդարանի անդամ Բերնդ Լանգե. Դոնալդ Թրամփը օգտագործում է մաքսատուրքերը՝ Գրենլանդիան վաճառելու համար մեզ վրա քաղաքական ճնշում գործադրելու համար
Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը պաշտոնապես կասեցվել է, հաստատել է Եվրախորհրդարանի պատգամավոր Բերնդ Լանգեն։
Նա առևտրային համաձայնագրի կասեցման պատճառ է նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ցանկությունը և Թրամփի ծրագրին դեմ հանդես եկող եվրոպացի դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը։
«Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփն այժմ մաքսատուրքերն օգտագործում է որպես հարկադրանքի գործիք։ Նրանք մաքսատուրքերն օգտագործում են մեզ վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ Գրենլանդիան վաճառելու համար։ Մենք բավականին հստակ հայտարարել ենք, որ մինչև սպառնալիքը չվերանա, փոխզիջման տեղ չի լինի», – ասել է Բերնդ Լանգեն։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա հուլիսին՝ մի քանի ամիս տևած լարվածությունից հետո։