Եվրատեսիլի վրաց մասնակիցների տեսահոլովակի շնորհանդեսը. «Իրիաո» համույթ - «Քո համար» երգով (տեսանյութ)

Առաջին ալիքի եթերով կայացել է Եվրատեսիլի վրաց մասնակից, «Իրիաո» համույթի մրցութային երգի և տեսահոլովակի շնորհանդեսը:

Վրաստանը եվրամրցույթին ներկայացնելու է «Իրիաո» համույթը՝ «Քո համար» երգով, մայիսի 10-ին:

Երգի հեղինակը Դավիթ Մալազոնիան է, ձևավորումը Միշա Մդինարաձեի, իսկ տեքստը պատկանում է Իրինա Սանիկիձեին:

Տեսահոլովակի նկարահանումները ռեժիսոր Զազա Օրաշվիլիի նախաձեռնությամբ տեղի են ունեցել Սագուրամոյում, առաջին՝ տիեզերական օբյեկտում: Տեսահոլովակի դիզայնը պատկանում է Մեգի Գաբունիային: Տեսահոլովակում, բացի «Իրիաո» համույթի ներկայացուցիչների մասնակցում են նաև «Էրիսիոնի» համույթի պարողները:

Տեսահոլովակը տեղադրվելու է Եվրատեսիլի պաշտոնական կայք էջում: