«Եվրատեսիլ 2025»-ին կմասնակցի 38 երկիր
«Եվրատեսիլ» երգի 69-րդ մրցույթին կմասնակցի 38 երկիր։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան հաղթել է մրցույթում այն բանից հետո, երբ շվեյցարացի Նեմոն հաղթել է 2024 թվականի մրցույթում՝ The Code երգով։ Նա հավաքել է 591 միավոր։
Մրցույթին կմասնակցեն հետևյալ երկրները՝ Վրաստան, Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելգիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա և Մեծ Բրիտանիա։
Եվրատեսիլ 2025-ը կանցկացվի մայիսի 13-ին, 15-ին և 17-ին։