Եվրամիությունում Բրեքսիթի ժամկետի հետաձգման վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել
Եվրամիությունում Բրեքսիթի ժամկետի հետաձգման վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
«Եվրոնյուսը» սեփական աղբյուրին հենվելով հաղորդում է, որ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել դիվանագետների հանդիպում, որի ընթացքում դեսպանները պայմանավորվել են, որ Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու ամսաթվի հետաձգումն անհրաժեշտ է, սակայն նշված հարցով աշխատանքները շարունակվելու են ևս մի քանի օր: Իսկ Բրեքսիթի հետաձգման վերաբերյալ որոշումը կայացնելու են հաջորդ շաբաթ:
Բրյուսելը Բրեքսիթի ամսաթվի հետաձգումը որոշել է այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բորիս Ջոնսոնը հանդես է եկել արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ: