Եվրամիությունն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին
Եվրամիությունն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բռնությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, հանգեցրել են զոհերի։ Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ստեղծված իրավիճակը և հանդես է եկել անհապաղ ապաէսկալացիայի և հրադադարի ամբողջական պաշտպանության կոչով։ Եվրամիությունն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայրեր և կատարել եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ Կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ չլուծված հարցերի համապարփակ լուծման ուղղությամբ աշխատելու համար, ներառյալ սահմանի սահմանագծումը։
Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը։ Եվրամիությունն վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ օգնելու թուլացնել լարվածությունը և նպաստել անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը` ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց», – ասվում է հայտարարության մեջ: