Եվրամիությունից դուրս գալուց հետո, Մեծ բրիտանիայի քաղաքացիները Շենգենի գոտի մուտք կգործեն առանց այցեգրի

Եվրամիությունից դուրս գալուց հետո, Մեծ բրիտանիայի քաղաքացիները Շենգենի գոտի մուտք կգործեն առանց այցեգրի:

Եվրոպական խորհրդի լրատվությամբ, նման արտոնություններից միավորված թագավորության քաղաքացիները կօգտվեն նույնիսկ այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքի առանց համաձայնության գալու: Նրանց հնարավորություն կտրվի Շենգենի գոտում ճամփորդել 90 օրվա ընթացքում:

Եվրոպական խորհրդի նախաձեռնությունը պետք է քննարկվի եվրախորհրդարանում:

Արդեն հայտնի է, որ Բրիտանիան համաձայն է, Բրեքսիթից հետո Եվրամիության քաղաքացիները կարճատև այցերով առանց այցեգրի մուտք գործեն Մեծ Բրիտանիայի տարածք:

Միավորված թագավորությունը Եվրամիությունը լքելու է 2019 թվականի մարտի 29-ին: