Եվրամիությունը Վրաստանին կօգնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում. Յոհաննես Հան
Եվրամիությունը Վրաստանին կօգնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում,- այս մասին հայտարարել է Եվրոպայի դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ Եվրախորհրդարանում խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նաև, Հանի խոսքով, նա ողջունում է արևելյան դրացի երկրներում «սառած կոնֆլիկտների» կարգավորման հարցում Եվրամիության դերի հզորացմանը:
«Երբ մեր գործընկերները ունենում են լավ կառավարում և բարեփոխման անցկացման գործում գրանցում են հաջողություն, Եվրամիությունը ևս պետք է կատարի խոստումը: Ես կոչված եմ ապահովել, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստանան լիարժեք աջակցություն, որպեսզի կատարեն ժողովրդավարական ընտրություն և իրականացնեն անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ:
Ինչպես նաև, աջակցում են Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությանը, որ արևելյան դրացի երկրներում «սառած կոնֆլիկտների» կարգավորման հարցում Եվրամիության դերը պետք է հզորանա»,- հայտարարել է Յոհաննես Հանը: