Եվրամիությունը բարեփոխումներին աջակցելու նպատակով, դրամաշնորհի տեսքով, Վրաստանի համար հատկացրել է 140 միլիոն լարիի (48.1 միլիոն եվրո) օգնություն:
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, բարեփոխումները ներառում էին հետևյալ ոլորտները. Առևտրի և բիզնեսի զարգացում, մասնագիտական կրթություն և աշխատանքով ապահովում, գյուղատնտեսություն և բռնի տեղահանված անձանց ինտեգրում:
Օգնությունը հատկացվել է Վրաստանի արդարադատության ոլորտի, հանրային վարչարարության, հանրային ֆինանսների կառավարման և տարածաշրջանային զարգացման քաղաքականության համար:
Գումարները տրամադրվում են Եվրամիության բյուջետային օգնության ծրագրերի շրջանակներում, որոնք իրագործվում են կառավարության հետ միասին:
Վրաստանում ԵՄ ներկայացուցչության տեղեկությամբ, Վրաստանը ունի լավ առաջընթաց առևտրի և մասնավոր սեկտորի ոլորտների զարգացման մեջ, նախնական համաձայնեցված ուղեցույցի համաձայն:
Բյուջետային օգնությունը Եվրամիության համագործակցության գործիք է, որը ներառում է միջոցների ուղիղ փոխանցում՝ գործընկեր երկրի պետական բյուջե:
Միջոցները տրամադրվելու են ամեն տարի և միայն այն դեպքում, երբ Վրաստանը կունենա նախապես համաձայնեցված արդյունքները:
Կառավարությունից պահանջվում է պահպանել ունեցած արդյունքների բավարար ցուցանիշը մակրոէկոնոմիկական քաղաքականության, հանրային ֆինանսների կառավարման և բյուջեի թափանցիկության առումով, որը ներառում է բոլոր հարկավճարները: