Եվրամիությունը սկսում է Բրիտանիայի հետ բրեքսիթից հետո առևտրական համաձայնագրի հաստատման գործընթացը
Եվրամիությունը սկսում է Բրիտանիայի հետ բրեքսիթից հետո առևտրական համաձայնագրի հաստատման գործընթացը: 27 պետությունների դեսպանները հավաքվել են Բրյուսելում, որպեսզի սկսեն հաստատման գործընթացը: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելեն»:
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջևհամաձայնությունը ձեռք է բերվել շուրջ տաս ամիս տևած բանակցություններից հետո: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև բրեքսիթի հարցով Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, համաձայնությունը ձեռք է բերվել միաձայն:
Բրեքսիթից հետո առևտրային համաձայնագիրը նախատեսում է կարգավորել Լոնդոնի և Բրյուսելի միջև առևտրային հարաբերությունները:
Նշենք, որ բրեքսիթի անցումային շրջանը լրանում է դեկտեմբերի 31-ին, որից հետո Միացյալ Թագավորությունը վերջնականապես դուրս կգա Եվրամիությունից: