Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է ներկայացրել
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։
«Վաղը մենք միջոցառումների չորրորդ փաթեթը կձեռնարկենք՝ մեծացնելու Ռուսաստանի մեկուսացումը և սպառելու այն ռեսուրսները, որոնցով նա ֆինանսավորում է այս բարբարոսական պատերազմը։ Ներկայիս ճգնաժամն աննախադեպ է: Ինչպես նաև ժողովրդավարական երկրների կողմից դրան բարյացակամ և արագ արձագանքումը: Ես արդեն ասել եմ և կկրկնեմ՝ Ուկրաինան կհաղթի»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։
ԱՄՆ-ից հետո Եվրամիությունը Ռուսաստանին կզրկի իր առևտրային առավելություններից: Նոր պատժամիջոցների երկրորդ մասն ուղղված է Պուտինի մերձավոր շրջապատի դեմ. Երրորդ գիծը կրիպտոարժույթներն են: Չորրորդ՝ Եվրամիությունը արգելում է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Չորրորդ փաթեթի հինգերորդ բաղադրիչը Ռուսաստանից պողպատի և սև մետալուրգիայի այլ ապրանքների ներմուծման արգելքն է։
Վերջապես, եվրոպացիներին արգելվում է ներդրումներ կատարել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում ցանկացած նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ նավթն ու գազը Ռուսաստանի եկամտի հիմնական աղբյուրն են, Եվրամիությունը մտադիր է մինչև 2027 թվականը հրաժարվել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։