Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դումայի 351 պատգամավորների, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ։ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ասում է, որ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի Դումայի 351 պատգամավորների նկատմամբ, ովքեր սատարել են այսպես կոչված Դոնբասի և Լուգանսկի անկախության ճանաչմանը,- այս մասին գրում է Reuters-ը։
Պատժամիջոցներ կկիրառվեն նաև Ռուսաստանի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի, պաշտպանության ոլորտի նկատմամբ և կսահմանափակեն Ռուսաստանի մուտքը եվրոպական ֆինանսական շուկաներ։
«Պատժամիջոցների այս փաթեթը, որը մենք միաձայն ընդունել ենք, կվնասի Ռուսաստանին, շատ կվնասի»,- ասել է Ջոզեֆ Բորելը։