Եվրամիությունը պատժամիջոցներ է հաստատել Քերչի նեղուցի վրա կամրջի շինարարությանը մասնակցող ընկերությունների դեմ
Եվրամիությունը վեց ռուսական ընկերությունների դեմ հաստատել է պատժամիջոցներ: Հիմնականում խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ներգրավված են Քերչի նեղուցի վրա կամրջի շինարարության գործում:
Եվրամիության պաշտոնական մատյանում հրապարակված լրատվության համաձայն, այսպես կոչված սև ցուցակի մեջ են մտցվել՝ «Գիպրոստրոիմոստ ինստիտուտը», Մոստոտրեստը», Ստրոյգազմոնտաժը» և «Ստրոյգազմոնտաժ-մոստը»: Այս ընկերությունները պատկանում են ռուս գործարար և Պուտինի դաշնակից Արկադի Ռոտենբերգին:
Դրա հետ մեկտեղ, նավաշինական «Զալիվ» ընկերության դեմ պատժամիջոցներ են հաստատվել Քերչի նեղուցի վրա կառուցված կամրջին երկաթգծի շինարարության համար: Պատժամիջոցներ են հաստատվել նաև «Վադի» ընկերության դեմ, որը Ղրիմում մասնակցել է ավտոմայրուղու շինարարությանը:
«Այս ընկերությունները աջակցում են բռնազավթված Ղրիմի և Ռուսաստանի միջև կապին, որը մեկ անգամ ևս խախտում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը»,-ասել են Եվրամիությունում:
Պատժամիջոցները ուժի մեջ են մտնում հուլիսի 31-ին: Պատժամիջոցները նախատեսում են այդ ընկերությունների հաշիվների սառեցում:
Հեղինակ -
Edgar Barsegyan