ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Սահմանափակումներն ուղղված են մետաղագործական արդյունաբերության դեմ: Ինչպես նշված է գանձապետական վարչության կայքում, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են 17 ընկերություններ և մեկ ֆիզիկական անձ:
Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին տեղեկությունը տարածել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
«Իրանի ռեժիմը մետաղագործական հատվածի հասույթն օգտագործում է ամբողջ աշխարհում ռեժիմի ապակայունացնող գործողությունները ֆինանսավորելու համար», – ասվում է գերատեսջության կայքում տեղադրված Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ: