Եվրամիությունը ողջունում է Վրաստանում իրականացրած բարեփոխումները. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիությունը ողջունում է Վրաստանում իրականացրած բարեփոխումները. Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիությունը ողջունում է Վրաստանում իրականացրած բարեփոխումները,-այս մասին Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստի ավարտից հետո:

Ինչպես նշել է Մոգերինին, Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում սահմանադրական փոփոխություններին և ինքնակառավարման ընտրությունների արդյունքներին վերաբերող հարցեր:

«Զրուցել ենք այն մասին, որ Վրաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները անկախ մամուլի համար: Պետք է պաշտպանված լինի օրենքի գերակայությունը: Եվրամիությունը շարունակում է աջակցել ձեզ, ինչպես նաև մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք աշխատանքը Ժնևյան բանակցությունների շրջանակներում: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ համաձայնել ենք, որ տարածքային ամբողջականությանը աջակցելու հետ մեկտեղ, պետք է խորացվի բնակչության ներգրավածությունը ընթացող գործընթացներին, այդ թվում բռնազավթված տարածաշրջաններում բնակվող Վրաստանի քաղաքացիներինը»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին: