Եվրամիությունը նախատեսում է սահմանափակել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
European Commission President Ursula von der Leyen looks on during a press conference with Norway's Prime Minister at the EU Commission headquarters in Brussels on April 7, 2025. (Photo by Nicolas TUCAT / AFP)
Եվրամիությունը նախատեսում է սահմանափակել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ամռանից հետո կներկայացնի առաջարկ, որը կսահմանափակի երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։
«Խոսքը այն մասին չէ, թե արդյոք երեխաները կարող են մուտք գործել սոցիալական ցանցեր։ Խոսքը այն մասին է, թե երբ մեր երեխաները կարող են մուտք գործել սոցիալական ցանցեր։ Հարցն այլևս այն չէ, թե արդյոք երեխաները ռիսկի են ենթարկվում առցանց, այլ այն, թե ինչ կարող ենք անել, որպեսզի երեխաները ավելի անվտանգ լինեն առցանց։ Մեր երեխաներին ժամանակ է պետք իրական աշխարհում՝ խաղալու, անձնական բարեկամություններ հաստատելու, սխալներ թույլ տալու, իրենց ինքնությունն ու անհատականությունը զարգացնելու, նախքան ալգորիթմը կձևավորի նրանց։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է այդ ժամանակը տանք մեր երեխաներին։ Եթե մենք ուզում ենք պաշտպանել մանկությունը, պետք է սկսենք այն ռիսկերից, որտեղ դրանք ամենամեծն են։ Նախ, մենք պետք է հաշվի առնենք այն տեսակի հարթակները, որոնք վնասակար են մեր երեխաների համար, և ապացույցները ցույց են տալիս, որ դրանք հիմնականում սոցիալական ցանցերի հարթակներ են։ Նաև այլ մատակարարներ՝ տարիքին անհամապատասխան և կախվածություն առաջացնող գործառույթներով», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։