Եվրամիությունը կրկին հայտնել է Վրաստանի կառավարության հետ սերտ համագործակցության պատրաստակամություն
Եվրամիությունը կրկին հայտնել է Վրաստանի կառավարության հետ սերտ համագործակցության պատրաստակամություն, որպեսզի արվեն հետագա քայլերը՝ Վրաստան-Եվրամիություն համատեղ երկկողմ օրակարգում,- այս մասին ասվում է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 4-րդ հանդիպման հետագա համատեղ մամլո հաղորդագրությունում:
Մամլո հաղորդագրությունում նշված է, որ Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհուրդը ողջունել է այն փաստը, որ Վրաստանում, հոկտեմբերին և նոյեմբերին անցկացված տեղի ինքնակառավարման ընտրություններին պաշտպանված էին հիմնարար ազատությունները և թեկնածուները ունեին նախընտրական քարոզարշավ անցկացնելու հնարավորություն:
Երկու կողմերն էլ ճանաչել են Վրաստանի եվրոպական ձգտումները, նրա եվրոպական ընտրությունը և ընդհանուր խնդիրը՝ ժողովրդավարական, կայուն և հաջողակ երկրի շինարարությունը շարունակելու համար:
Ասոցացման խորհուրդը նկատի է ունեցել Վրաստանի պահանջն այն մասին, որ համապատասխանաբար շարունակվի ներգրավվածությունը եվրոպական նորմերին, քաղաքականությանը և փորձին մերձեցման համար:
Եվրամիությունը հաստատել է աջակցություն Վրաստանի գյուղատնտեսության և գյուղի սեկտորի հզորացման գործում, որը կարևոր փուլ է գյուղի հետագա զարգացման առումով:
Կողմերն ընդգծել են ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարում Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող արդյունավետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտություն:
Եվրամիությունը ողջունել է Վրաստանի կառավարության ջանքերը՝ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման գործում, այդ թվում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի կատարման ճանապարհով:
Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 4-րդ հանդիպումը կայացել է փետրվարի 5-ին: Խորհուրդը նախագահում էր Ֆեդերիկա Մոգերինին, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչը:
Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Խորհուրդը՝ Վրաստան-Եվրամիություն Ասոցացման մասին պայմանագրի շրջանակներում ստեղծված գերագույն մարմինն է, որը գլխավորում է պայմանագրի իրականացումը և քննարկումը ընդհանուր շարհերի ոլորտում առկա հարցերը: