Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել զինված առճակատումը
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին:
Եվրամիությունը երկու կողմերին կոչ է անում վերջ տալ զինված առճակատումը և քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար:
«Հայաստանը և Ադրբեջանը հայտնել են իրենց սահմանում լուրջ միջադեպերի մասին, որին ներգրավված է եղել ծանր սպառազինություն: Ցավոք այդ ամենը հանգեցրեց զոհերի: Եվրամիությունը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված առճակատումը, ձեռնպահ մնալ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են առաջացնել լարվածություն, ինչպես նաև անհապաղ միջոցներ ձեռնարկել ՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
Եվրամիությունը երկու կողմերին կոչ է անում նաև հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և իրենց ուժերն ուղղեն կորոնավիրուսի դեմ պայքարին»,- ասված է հայտարարության մեջ: