Եվրամիությունը հաճախ կարող է հոգնացնող լինել, սակայն ունի առավելություններ. Յոհաննես Հան
Մենք հուսալի գործընկեր ենք, մարդիկ փոխվում են, բայց ինստիտուտը մնում է, – այս մասին եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար, Յոհաննես Հանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Շնորհակալություն հյուրընկալության, աջակցության և եվրոպական դպրոցի առջև ստանձնած պարտավորությունների համար: Սա իմ նախագիծն էր և առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել, որ այս նախագիծը կյանքի է կոչվում: Այսօր մենք արդեն հանդիպել ենք այդ դպրոցի սաներին, անձամբ ինձ համար շատ կարևոր միջոցառում էր:
Միշտ պարտավորություն եմ ունենալու այս երկրի առջև, որ այցելեմ Վրաստան: Առնվազն տարին մեկ անգամ, որպեսզի տեսնեմ առաջխաղացումը և եվրոպական դպրոցը: Ապագայում, որտեղ էլ չաշխատեմ այս կառույցում, միշտ պաշտպանելու եմ Վրաստանի հետաքրքրությունները: Շնորհակալություն հիանալի համագործակցության համար: Դուք իսկապես հուսալի գործընկերներ եք: Եվրամիությունը հաճախ կարող է հոգնացնող լինել, սակայն ունի առավելություններ: Մենք հուսալի գործընկեր ենք, մարդիկ փոխվում են, բայց ինստիտուտը մնում է»,-հայտարարել է Հանը: