Եվրամիությունն այսօր վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ ի պատասխան միջուկային համաձայնագրի պահանջների չկատարման։
«Դիվանագիտական բանակցությունների դուռը բաց է մնում», – ասվում է ԵՄ դանիական նախագահության հայտարարության մեջ։
Ըստ ԵՄ-ի՝ պատժամիջոցները ներառում են Իրանի Կենտրոնական բանկի և այլ իրանական բանկերի ակտիվների սառեցում, ինչպես նաև որոշակի իրանցի պաշտոնյաների համար ճանապարհորդության արգելք։
ԵՄ-ն նաև արգելում է Իրան հում նավթի գնումն ու տեղափոխումը, ոսկու և որոշակի ռազմածովային սարքավորումների վաճառքը կամ մատակարարումը։
Կիրակի օրը ՄԱԿ-ը վերականգնել է զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի պատճառով։