Եվրամիությունը և Լոնդոնը «Բրեքսիթի» հարցով համաձայնության չեն եկել: Եվրամիության առաջնորդը Միացյալ Թագավորության Եվրամիությունից դուրս գալու պայմանները քննարկել է Զալցբուրգում անցկացված գագաթնաժողովին, սակայն ապարդյուն:
Իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ «Բրեքսիթի» մասին բանակցությունների ձգձգումը անթույլատրելի է:
Դրա հետ մեկտեղ, Թերեզա Մեյը մերժել է Եվրամիության առաջարկը, որը ենթադրում է Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանին մաքսակետի բացում:
Ինչպես հանդիպման ավարտին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, խորհրդակցությունները արդյունք չեն տվել: