Եվրամիությունը երկարաձգել է Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի 12 անդամի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը

17:15, 05.03.2018

Եվրամիությունը երկարաձգել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի 12 անդամի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Խորհրդի որոշմամբ, պատժամիջոցները երկարաձգվել են մեկ տարով:

Բացի այդ, Եվրամիությունը Յանուկովիչի հետ կապված «սև ցուցակից» հանել է երկու մարդու, դրանք են գործարարներ Սերգեյ Կլյուևվը և ՈՒկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը:

Յանուկովիչի և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին:

 

Նմանատիպ