Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել՝ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է 2018 թվականի հունվարի վերջին: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«ԵՄ-ն միաձայն հանդես Է գալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման օգտին»,- գրել Է Տուսկը Twitter-ում:

Ավելի վաղ Գերմանիան ու Ֆրանսիան հայտարարել էին, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Մոսկվան կատարի Միսկի համաձայնագիրը (Ուկրաինայի արեւելյան մասում հակամարտության կարգավորման վերաբերյալ)։

Այժմ պահանջվում Է ԵՄ-ի խորհրդի կողմից պատժամիջոցներին հավանություն տալու տեխնիկական ընթացակարգը:  Պատժամիջոցները, ըստ ԵՄ-ի ներկայացուցիչների,  կերկարաձգվեն կես տարով՝ առանց փոփոխությունների:

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակող միջոցներ Է մտցրել 2014 թվականի ամռանը։