Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի մտադրությունը, Ուկրաինայի օկուպացված տարածքներում սեպտեմբերին այսպես կոչված ընտրությունների անցկացման կապակցությամբ 
Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի մտադրությունը, Ուկրաինայի օկուպացված տարածքներում սեպտեմբերին այսպես կոչված ընտրությունների անցկացման կապակցությամբ 

Եվրամիությունը դատապարտում է սեպտեմբերին Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի մտադրությունը, այսպես կոչված ընտրությունների անցկացման հետ կապված։ Հայտարարությունը հրապարակում է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության մամուլի կենտրոնը։

«Սա Ռուսաստանի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի, Խերսոնի շրջանների, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի անօրինական ռազմական վերահսկողությունն ու բռնակցումն օրինականացնելու ևս մեկ փորձ է։

Նման մտադրությունը ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է, քանի որ Ռուսաստանն իրավունք չունի նման գործողություններ իրականացնել Ուկրաինայի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։