Եվրամիությունը Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին հանել է Ռուսաստանի պատժամիջոցների ցանկից
Եվրամիությունը Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին հանել է Ռուսաստանի պատժամիջոցների ցանկից: Ֆրանսիան խնդրել էր Ուսմանովին հանել ցանկից, որը Փարիզին անհրաժեշտ է ադրբեջանական բանտից երկու Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակելու համար:
Սլովակիան պահանջել է Միխայիլ Ֆրիդմանին հանել ցանկից:
Լյուքսեմբուրգը պնդում է, որ եթե Ուսմանովի նկատմամբ սահմանափակումները վերացվեն, նույնը պետք է պատահի նաև Ֆրիդմանի հետ: Ֆրիդմանը դատական հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի դեմ՝ պահանջելով 16 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ:
Փոփոխությունների արդյունքում կվերացվեն ակտիվների սառեցումը և ճանապարհորդության սահմանափակումները:
Երկու ազդեցիկ գործարարների պատժամիջոցների ցանկից հանելու հետևանքով առաջացած դժգոհությունը փոխհատուցելու համար Եվրամիությունը Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ժամկետը երկարաձգել է աննախադեպ՝ 36 ամսով:
Նախկինում այս միջոցառումները թարմացվում էին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Պատժամիջոցների ցանկում ներկայումս ներառված են ավելի քան 2600 անհատներ, իրավաբանական անձինք և կազմակերպություններ, որոնք մեղադրվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը: