Եվրամիության խորհուրդն ամբողջությամբ կասեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը
Եվրամիության խորհուրդն ամբողջությամբ կասեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը

Եվրամիության խորհուրդն ամբողջությամբ կասեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը։ Խորհուրդն այսօր ընդունել է Եվրամիության և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցումը ամբողջությամբ կասեցնելու որոշումը։

Սա նշանակում է, որ ԵՄ վիզային օրենսգրքի ընդհանուր կանոնները տարածվելու են Ռուսաստանի քաղաքացիների վրա։ Մասնավորապես, վիզայի դիմումի վճարը 35-ից կհասնի 80 եվրոյի, անհրաժեշտ կլինի ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, կավելանա վիզայի դիմումի մշակման ժամկետը, խստացվեն բազմակի վիզաների տրամադրման կանոնները։

«Վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը ապահովում է արտոնյալ մուտք դեպի Եվրամիություն վստահելի գործընկեր երկրների քաղաքացիների համար, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքները։ Չհրահրված և չարդարացված ագրեսիվ պատերազմի միջոցով, ներառյալ խաղաղ բնակչության դեմ անկանոն հարձակումները, Ռուսաստանը խաթարել է այդ վստահությունը և ոտնահարել մեր միջազգային հանրության հիմնարար արժեքները»,- ասել է ԵՄ նախագահ երկիր Չեխիայի արտաքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։

ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմը գործում էր 2007 թվականի հունիսի 1-ից։