Գերմանիայում երկաթուղային ընկերությունը հաղորդակցության համակարգերի խափանման պատճառով դադարեցրել է գնացքների երթևեկությունը

10:30, 24.06.2026

Գերմանական «Deutsche Bahn» երկաթուղային ընկերությունը թվային համակարգերի խափանման պատճառով երկրի ողջ տարածքում դադարեցրել է գնացքների երթևեկությունը։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Ընկերության տեղեկություններով՝ ներքին հաղորդակցության համակարգերն աշխատում են խափանումներով, ինչի պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։

«Deutsche Bahn»-ի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ տեխնիկական խմբերն աշխատում են «առավելագույն ծանրաբեռնվածությամբ»՝ խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակում ամբողջությամբ կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը։

Քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ ճամփորդություններից կամ օգտվել այլընտրանքային տրանսպորտից, քանի որ «սպասվում են զգալի խափանումներ, ուշացումներ և չվերթների չեղարկումներ ամբողջ երկրում»։

Նմանատիպ