Դոնալդ Թրամփ. Բենզինի գներն անհամեմատ ավելի արագ պետք է սկսեն նվազել, քան մենք հիմա տեսնում ենք, ես հանձնարարել եմ Արդարադատության դեպարտամենտին ուսումնասիրել հարցը

10:16, 24.06.2026

Բենզինի գներն անհամեմատ ավելի արագ պետք է սկսեն նվազել, քան մենք հիմա տեսնում ենք։ Ես հանձնարարել եմ Արդարադատության դեպարտամենտին անհապաղ սկսել այս հարցի ուսումնասիրությունը,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես ԱՄՆ նախագահը գրել է սոցիալական տվյալ ցանցում, նավթային ընկերությունները վառելիքի գները բավարար արագությամբ չեն նվազեցնում, չնայած այն հանգամանքին, որ հում նավթի գինը զգալիորեն ընկել է։

«Խոշոր նավթային ընկերությունները չեն նվազեցնում բենզինի գինն այնքանով, որքանով դա կհամապատասխաներ այն կտրուկ ցածր գներին, որոնք իրենք վճարում են նավթի դիմաց։ Այլ կերպ ասած՝ սպառողներից ավելորդ գումարներ են գանձում։ Բենզինի գներն անհամեմատ ավելի արագ պետք է սկսեն նվազել, քան ես հիմա տեսնում եմ»,- գրել է Թրամփը։

Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ միջազգային շուկայում նավթի գները նվազել են։ Մեկ բարել «Brent» տեսակի նավթի արժեքն այսօր կազմում է 77 դոլար, իսկ ամերիկյան հում նավթի մեկ բարելի գինն ընկել է մինչև 73 դոլար։

Նմանատիպ