Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը
Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։ Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն ավելացվել են այն երկրների ցանկին, որոնց համար առաջարկվում է ճանապարհորդական սահմանափակումների վերացում:
Ներկայումս ԵՄ անվտանգ երկրների ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Արգենտինա, Կոլումբիա, Պերու, Նամիբիա, Ավստրալիա, Բահրեյն, Կանադա, Չիլի, Հորդանան, Քուվեյթ, Նոր Զելանդիա, Կատար, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Ուկրաինա, Արաբական Էմիրություններ, Ուրուգվայ և Չինաստան:
Եվրամիության խորհուրդը երկու շաբաթը մեկ վերանայում է ճանապարհորդության համար անվտանգ երկրների ցանկը։